Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Օձերի կծածներ

Հայաստանում հանդիպող թունավոր օձերը

Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները։ Դրանք են՝

 

  • տափաստանային իժը (Vipera ursini renardi),
  • դարևսկու իժը (Vipera darevsky),
  • փոքրասիական իժը (Vipera xanthina),
  • անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina)։

 

Այդ օձերի թույնն ազդում Է հյուսվածքների վրա, քայքայում Է նրանց բջիջները, խախտում արյան մակարդելիությունը և քայքայում արյան կարմիր բջիջները։

Բացի նշված տեսակներից, Հայաստանում հանդիպում են նաև 2 տեսա­կի կեղծ թունավոր օձեր, որոնք վտանգավոր են մանր կենդանիների համար։ Այդ օձերն են մողեսանման օձը և կատվանման օձը։ Թունավոր են համարվում այն օձերը, որոնց վերին ծնոտի առջևի մասում տեղավորված 2 խոշոր ժանիքանման ատամները կապված են թունավոր գեղձերի հետ։ Գոյություն ունեն որոշ արտաքին հատկա­նիշներ, որոնցով կարելի Է տարբերել թունավոր օձին ոչ թունավորից (Աղյուսակ 15.2)։ Սակայն պետք Է նշել, որ ոչ մասնագետի համար հեշտ չէ նկատել այդ հատկանիշները:

 

 

Տափաստանային իժը Հայաստանում տա­րածված է կենտրոնական և հյուսիս-արևմտյան շրջաններում, ծովի մակար­դակից 2000-3000 մետր բարձրության վրա։ Բնակվում է տարբեր տիպի Լեռնային տափաստաններում, մարգագետիններում և չորադիմացկուն բուսականությամբ ծածկված քարքարոտ լանջերում։ Մարմնի երկարությունը սովորաբար 30-60 սմ է։ Դնչի աոջևի մասը սուր է և թեթևակի թեքված դեպի վեր։ Մարմնի մեջքային մասը գորշ մոխրագույն է՝ մուգ գույնի զիգզագաձև, երկայնակի անցնող շերտերով։ Իրանի կողային մասերը ծածկված են մուգ, թույլ արտահայտված բծերով։ Տափաստանային իժը թունավոր օձ է, բայց նրա կծելու հետևանքով մարդու համար մահացու դեպքեր գրանցված չեն։

 

 

 

 

Դարևսկու իժը հանդիպում է Հայաստանի հյուսիսում՝ Շիրակի հարթա­վայրում, Ամասիայի, Աշոցքի շրջաններում։ Ապրում է բարձր լեռնային ալ­պիական գոտում, թեք, քարքարոտ լանջերում։ Իր արտաքին տեսքով և մարմնի չափերով շատ նման է տափաստանային իժին և երկար ժամանակ դասվում էր այդ տեսակին։

 

 

Փոքրասիական իժը Հայաստանում տարածված է Արագածի հարավային լանջերից մինչև Մեղրու շրջան։ Ապրում է ծովի մակարդակից 1000-2500 մետր բարձրության վրա։ Բնակվում է կաղնուտներում, նոսրանտառ գիհուտներում, անտառաթփուտային բուսականությամբ քարքարոտ լանջե­րում, հազվադեպ՝ լեռնային տափաստաններում։ Մարմնի երկարությունը սովորաբար 60-120 սմ է։ Մարմնի մեջքային մասը մուգ մոխրագույն է՝ գորշավուն երանգով։ Մեջքային մասով անցնում են դեղնակարմրավուն կամ նարնջագույն շերտեր, որոնք հաճախ միանում են և առաջացնում զիգզագա­նման շերտ։ Փորը պատված է սև շերտերով։ Թունավոր է և վտանգավոր մարդու համար։

 

 

 

Անդրկովկասյան գյուրզան տարածված է Հայաստանի հարավային շրջաններում, հանդիպում է Արաքսի հովտում, ինչպես նաև Թալինի, Նո­յեմբերյանի շրջաններում։ Սովորաբար ապրում է ծովի մակարդակից 600֊ 1700 մետր բարձրության վրա։ Բնակվում է լեռների, կիրճերի չորադիմացկուն բուսականությամբ ծածկված խիստ քարքարոտ զառիվայրերում, այգիներում, քարակույտերում։ Մարմնի երկարությունը սովորաբար 100-170 սմ է։ Գլուխր պարզ սահմանազատված է պարանոցից։ Գլխի վերին մասը պատված է մանր թեփուկներով։ Մարմնի վերին մասը բաց կամ մուգ մոխրագույն է, մեջքի երկարությամբ դասավորված են լայնակի ձգված մուգ բծեր։ Նույն գույնի, բայց ավելի մանր բծեր կան նաև մարմնի կողքերին։ Անդրկովկասյան գյուրզան համարվում է շատ թունավոր օձ, որի կծելուց հաճախ են լինում մահացության դեպքեր։

 

Թունավոր օձերի կծածների դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է հետևյալ գործոններից՝

 

  • Օձի տեսակից (առավել վտանգավոր է գյուրզան), չափից, տարիքից։
  • Տարվա եղանակից (ավելի վտանգավոր են ամռանը)։
  • Օձի վերջին անգամ սնվելուց հետո անցած ժամանակահատվածից (դա պայմանավորում է գեղձերում կուտակված թույնի քանակը)։
  • Կծածների քանակից, խորությունից և տեղակայումից։ Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանում տեղակայված կծածները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների անցանելիության խանգարում։ Լուրջ են նաև իրանի և ձեռքի վերին հատվածի կծածները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ մարմնում։ Այն դեպքերում, երբ օձի թույնը ներարկվում է անմիջապես արյունատար անոթի մեջ, տուժածի վիճակը շատ արագ է վատթարանում։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


Օձի կծելուց հետո մաշկի վրա մնում է վերին ծնոտի ատամներից հետք, որով կարելի Է որոշել՝ օձը թունավոր է, թե ոչ։ Թունավոր օձի կծած տեղում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր և ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքեր (նկ.15.ւա)։ Ոչ թունավոր օձերի կծած տեղում մարմնի վրա երևում են չորս շարք երկայնական դասավորված կետիկներ (նկ.15.1բ)։

Կծելու ժամանակ թունավոր օձի թույնը ներարկվում Է մարդու մարմին։ Կծած մասում թունավոր ատամների տեղում առաջանում են երկու փոքրիկ բշտիկներ։ Աստիճանաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները.

  • կծած տեղում ցավ և այրոց,
  • կծած տեղի մաշկի գույնի փոփոխություն, կարմրություն,
  • կծած տեղում այտուց, որը հետզհետե տարածվում Է ամբողջ մարմնով,
  • սաստիկ թուլություն,
  • գլխապտույտ,
  • սրտխառնոց,
  • արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից,
  • տեսողության խանգարումներ,
  • խոսքի խանգարումներ,
  • վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ,
  • շնչառության խանգարումներ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


Ոչ թունավոր օձերի կծածների դեպքում վերքը մշակեք, ինչպես ցանկացած փոքր վերք։
Թունավոր օձի կծածի դեպքում շատ կարևոր Է ժամանակին ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելը։ Հնարավորության դեպքում հիշեք կծող օձի տեսքը;

 

  • Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից (չի կարելի սեղմել վերքի վրա)։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս։
  • Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակը խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արագացնում արյան շրջանառությունը՝ նպաստելով թույնի տարածմանը մարմ­նում՝ զգալիորեն բարդացնելով վիճակը։
  • Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը (մատանի, ժամացույց և այլն)։
  • Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։
  • Սահմանափակեք տուժածի շարժումները (պառկեցրեք կամ նստեցրեք նրան)։
  • Ահազանգեք կամ կազմակերպեք տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվան­դանոց։
  • Տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն)։ Խստիվ արգելվում է ոգելից խմիչք տալ տուժածին։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:

 

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ


Օձերի կծածներից, կարիճների և միջատների խայթոցներից հնարավոր է խուսափել՝ հետևելով ստորև բերված խորհուրդներին։

 

  • Հագեք բաց գույնի հագուստ, որի վրա լավ երևում են մուգ գույնի միջատները։
  • Հագեք երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ։
  • Դրեք տաբատի փողքերը գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ։
  • Օգտվեք ռետինե օղակապից՝ տաբատի փողքերը գուլպայի մեջ դնելու տեղում, որպեսզի միջատները չանցնեն հագուստի տակ։
  • Զբոսնելիս քայլեք ծառուղու մեջտեղով, խուսափեք բարձր խոտերից։
  • Հագեք երկարաճիտ և ամուր կոշիկներ։
  • Օձի պատահելիս մի՛ տրորեք, մի՛ անհանգստացրեք նրան, ետ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք և եղեք ուշադիր, որովհետև շուրջը կարող են լինել ուրիշ օձեր։
  • ժամանակ առ ժամանակ ստուգեք` ձեր հագուստի վրա միջատներ կա՞ն, թե ոչ։
  • Վերադառնալով տուն՝ ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը՝ միջատներ կամ նրանց խայթոցները հայտնա­բերելու համար։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ
ՀՀ ԱՆ. Ի՞նչ անել այրվածքների ժամանակ

  • Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
  • Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...

Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am
Բժշկական առաջին օգնության պայուսակ. armeniamedicalcenter.am

Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...

Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ
Առաջին օգնությունն այրվածքների ժամանակ. հարցազրույց այրվածքաբան Կարինե Բաբայանի հետ

Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:


Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...

Բժշկի ընդունարանում
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթային արյունահոսություններ. հարցազրույց օրդինատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...

Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3
Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3

Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...

Սալուտեմ 3.2021
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...

Սալուտեմ 3.2021
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3

Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է  կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...

Սալուտեմ 3.2021
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2
Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2

Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...

Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com
Ինչպե՞ս օգնել մարդուն, ով հայտնվել է սառույցի տակ. nairimed.com

Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ